
Անկասկած, ձեր ամուսինն ունի բազում թերություններ: Եթե նա սուրբ լիներ, ապա նա ձեզ հետ չէր ամուսնանա:
Երբ մարդը սկսում է պատերազմել ինքն իր հետ, նա արդեն ինչ-որ արժեք ունի:
Յուրաքանչյուր մարդ, օրվա ընթացքում, թեկուզ 5 վայրկյան հիմար է: Իմաստությունը կայանում է նրանում, որպեսզի չանցնել այդ ժամանակային սահմանը:
Ապագայի ծանրությունն անցյալի ծանրության հետ, որոնք դուք վերցնում եք ձեզ վրա ներկայում, ստիպում է ճանապարհին սայթաքել նույնիսկ ուժեղներին:
Եղեք զբաղված: Դա աշխարհում ամենաէժան և ամենաարդյունավետ դեղամիջոցն է:
Արտահայտությունը, որ կրում եք ձեր դեմքին, շատ ավելի կարևոր է հագուստներից, որ հագնում եք:
Երբ ցանկություն առաջանա փոխել մարդկանց՝ սկսեք ձեզանից: Դա և՛ օգտակար է, և՛ անվտանգ:
Պատկերացրու ամենավատագույն հետևանքները, որ կարող է բերել քո արարքը, նախապես համակերպվիր դրանց հետ և գործիր:
Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենաքաղցր և ամենակարևոր ձայնն է յուրաքանչյուր լեզվով:
Մեր դժբախտությունների գաղտնիքը կայանում է նրանում, որ մենք շատ ազատ ժամանակ ունենք մտածելու համար՝ երջանիկ ենք մենք, թե ոչ:
Իմաստուն մարդու համար ամեն օր սկսում է նոր կյանք:
Միշտ հիշե՛ք, որ երեխաները սիրում են լսել մեծերի խոսակցությունը և եղեք ուշադիր:
Մարդիկ չեն հետաքրքրվում ոչ ինձնով, և ոչ էլ ձեզնով: Նրանք օր ու գիշեր զբաղված են միայն իրենցով:
Չկա վաղը: Մարդու փրկության օրն այսօր է:
Մի վախեցեք թշնամիներից, որոնք հարձակվում են ձեզ վրա, այլ վախեցեք ընկերներից, որոնք քծնում են ձեզ:
Ձեր առջև մարդկային բնավորությունն է գործողության մեջ․ մեղավորը պատրաստ է մեղադրել ում պատահի՝ միայն ոչ իրեն:
Վախ գոյություն չունի ոչ մի տեղ՝ բացառությամբ ձեր մտքերում:
Կարողացեք ձեզ ուրիշ մարդու տեղը պատկերացնել և հասկանալ ինչ է նրան հարկավոր, այլ ոչ թե ձեզ: Նրա հետ, ով կարողացավ դա անել, կլինի ողջ աշխարհը:
Ինչ-որ բան սովորելու մեծ ցանկությունը՝ դա հաջողության 50%-ն է:
Պահիր քեզ այնպես, կարծես դու արդեն երջանիկ ես, և դու կլինես երջանիկ:
Այս աշխարհում գոյություն ունի սեր ստանալու միայն 1 միջոց՝ դադարել պահանջել այն և սկսել սեր տալ, առանց շնորհակալության ակնկալիքի: