Երկու զինվորների սպանությունը մնաց չբացահայտված։ Թեհմինե Ենոքյանի ռեպորտաժը։
«Մարդ չպետք այնքան դառը լինի, որ թքեն, կամ այնքան քաղցր, որ կուլ տան»… Դավիթ Դումիկյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման։
Posted by Ֆոկուսի մեջ / In the focus on Thursday, December 19, 2019
Դատարանը ուղղակիորեն գործում է հանցավոր դատախազության և հանցավոր քննչական կոմպիտեի հրահանգով և շահագրգռված է գործի ելքով։ Աղաղակող անօրինականություն է նաև այն, որ նախաքննական մարմինը, խախտելով ՔրԴատՕր-ի 28-րդ հոդվածը, միաժամանակ, միչևնույն վարյում, միևնույն բախման արդյունքում, 7-8, իսկ միգուցե ավելի քիչ վայրկյանների ընթացքում կատարված 2 սպանությունները իրարից բաժանել է, և նրանցից մեկը բերել դատարան, իսկ մյութը թողել նախաքննական փուլում, որից ենթադրվում է, որ այդ 2 բախումները, չնայած նույն պահին են տեղի ունեցել, և նույն վայրում՝ արդյունք են 2 տարբեր կոնֆլիկտների, ինչը ուղղակի աբսուրդ է․ ծնվեցին 2 կոնֆլիկտներ՝ նույն ժամանակում, նույն վայրում, և տարբեր մարդիկ, տարբեր պատճառնոով սպանեցին թե Սուրեն Արամյանինն, թե Գրիգոր Ավետիսկայնին։