Բանակ ՊՆ Ռազմական ոստիկանություն Քաղաքական

Դավիթ Տոնոյանը աշխատանքից ազատել է ՌՈ մի քանի բաժնի պետերի

Factor.am — ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:

«Հանդիպման սկզբում Դավիթ Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ:

Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը»,- գրել է նա:

Արցախում 19–ամյա զինվոր է մահացել

enzuza

Չեմ ինքնամեկուսացել, պարզապես տնից դուրս չեմ գալիս․ Գևորգ Պետրոսյան

enzuza

ԵՄ անդամ 28 երկրներից 23-ը վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

enzuza