Հայաստան Քաղաքական

Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Armeniasputnik.am — «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» հակամարտությունը նոր թափ է ստանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի շենք մուտք գործելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները միանգամից մի քանի հարց ուղղեցին։

Նա պատասխանեց դրանցից միայն մեկին. լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը, որին Փաշինյանը կոշտ և հեգնական պատասխան հնչեցրեց:

«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»,– ասաց նա և ներս մտավ շենք։

Նշենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը Facebook-ի իր էջում կոշտ գրառում էր կատարել` ակնարկելով Ծառուկյանի անցյալից քրեական գործի դրվագներ, վերջինս էլ նույնքան կոշտ պատասխանել էր` հուսալով, որ Հայաստանն այլևս հոգեկան խնդիրներով մարդիկ չեն ղեկավարի։

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարին «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» միջև կոալիցիոն հուշագիր էր ստորագրվել։

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով…

Опубліковано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Середа, 16 вересня 2020 р.

Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը:

Опубліковано Gagik Tsarukyan Середа, 16 вересня 2020 р.

Բացահայտվել է Դիանա Հարությունյանը․ նա տղա է (տեսանյութ)

enzuza

«Էս մեր վրա եք ջղայնանո՞ւմ». Քոչարյանը՝ դատավորին (տեսանյութ)

enzuza

«Էս հերոս ժողովրդից 5000 դրամանոց սարքեցին, ստրուկ էինք, հանկարծ սկսեցինք ապրել». Լալա Մնացականյան

enzuza