Իրավունք Հասարակություն Տրանսպորտ Քաղաքական Օրենքներ

Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով․ նոր նախագիծ

Iravaban.net — Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարել և տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն:

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300,000 դրամով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500,000 դրամով։ Գերատեսչությունը տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական միջին գինը` մոտ 300,000 դրամը։

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։

Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,- մեկնաբանել են նախարարությունից»,-նշված է հիմնավորման մեջ։

Ընդունվելու դեպքում նախագիծը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

Դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել տունն ու հայրենիքը, դժվար չէ՞ այդքան լկտի ու արնախում լինել․ Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին

enzuza

Ասում եք՝ ՔԿՀ-ում նեղվածք ա, վատ ա, 10 տարի նախագահ էիք, բա կարգի բերեիք. Քլոյանը՝ Քոչարյանին

enzuza

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից․ ԱՀԿ-ի 7 ցուցումները (տեսանյութ)

enzuza