Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Քաղաքական

Փաշինյանը՝ նախկիններին․ Դուք դեռ պետք է մոմ վառեք, որ դեռևս ազատության մեջ եք՝ սերմացու գողացող մկներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում 2008-ի կադրեր է հրապարակել և գրառում արել՝ նշելով․ «Դուք դեռ պետք է մոմ վառեք, որ դեռևս ազատության մեջ եք»:

Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում:

Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երեւանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:

Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանություններից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:

Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:

Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:

Սերմացու գողացող մկներ:

Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում: Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, December 27, 2019

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica