Ժամանցային

Ձեր սիրած գույնը շատ բան կպատմի ձեր մասին․ հոգեբանական թեստ

Կարմիր

Այս մարդիկ ընդունակ են գթասիրտ և կարեկից լինելու, ինչպես ոչ ոք:

Այս տեսակի մարդիկ շատ հեշտությամբ կարող են իրենց պատկերացնել մեկ ուրիշի տեղը՝ հավասար կիսելով նրա հետ բոլոր ապրումներն ու վիշտը:

Բարի են և հոգատար, իրենց կարող են երջանիկ համարել միայն այն դեպքում, երբ իրենց շրջապատում ՝ հարազատների և ընկերների մոտ նույնպես ամեն ինչ կարգին է: Նախընտրում են կոնֆլիկտներ չունենալ իրենց շրջապատի հետ՝ հարթեցնելով բոլոր անախորժությունները:

Երբեմն նրանց համար ավելի կարևոր է հանգստությունը, քան իրենց իսկ սեփական ճշմարտացիությունը, և դրա համար նրանք կարող են 100 դեպքից 99-ը առաջինը իրենք գնալ փոխզիջման:

Նարնջագույն

Գարուն, թե ամառ, այս մարդիկ անկախ եղանակից միշտ կրում են առաջնորդի դիմակը:

Դրանք պրագմատիկ և պատվախնդիր մարդիկ են: Նրանք հաշվենկատ են, ամբիցիոզ. ոչ միայն գիտեն, թե ինչ են ուզում, այլ նաև գիտեն, թե ինչ միջոցներով կարող են հասնել իրենց ուզածին:

Աշխատանքի վայրում կարող են շատ հաջող համոզել իրենց ղեկավարությանը, որ իրենք անփոխարինելի աշխատողներ են։

Նրանք ուժեղ անհատականություններ են և վտանգավոր մրցակիցներ, երբեմն կարող է թվալ, որ մրցակցության հատկանիշը իրենց հետ է ծնվել:

Դեղին

Դեղինի սիրահարները՝ առանձնահատուկ, ստեղծագործող, կրեատիվ անհատականություններ են։ Նրանց համար չկան կարծրատիպեր և կանոններ:

Նրանք ամեն ինչ անում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում ՝ կայացնելով ոչ ստանդարտ որոշումներ:

Այս տեսակի մարդիկ շատ հաճախ լինում են հմայիչ և խարիզմատիկ: Նրանք հեշտությամբ հունից կարող են դուրս գալ, իսկ նրանց տրամադրությունը կարող է տարադրամի կուրսից ավելի արագ փոփոխվել:

Հիասքանչ հռետորներ են, ովքեր իրենց մտքում ծագած առաջին իսկ գաղափարով պատարաստ են կիսվել բոլոր ցանկացողների և նույնիսկ չցանկացողների հետ:

Կապույտ

Այս տիպի մարդիկ հիմնականում համբերատար են, համառ և անչափ հանդուժող: Նոր գործ սկսել և ձեռքը թափ տալ ու ասել, որ ոչինչ չի ստացվելու, այս տեսակների համար չէ:

Նրանք քայլ առ քայլ գնալու են դեպի իրենց առջև դրված նպատակը , մինչև որ հասնեն դրան և շնորհիվ այդ բնավորության գծի նրանք լավ առաջնորդներ և հռետորներ են: Նրանց տեսակետից կյանքը հաջողված է այն ժամանակ, երբ ամեն ինչ գնում է իրենց ծրագրած պլանով : Կայունության այս սիրահարները փորձում են հաստատակամ մնալ մեկ անգամ իրենց իսկ կողմից ընդունված կանոններին:

Նրանք սիրում են հավատարիմ մնալ իրենց համար ընդունելի այդ բոլոր կարծրատիպերին ու սխեմաներին և չեն սիրում ամեն տեսակ նորամուծություններ:

Կանաչ

Կանաչ գույնը համարվում է փոփոխականության և անկայունության խորհրդանիշ: Հիմնականում այս գույնը ընտրում են այն մարդիկ որոնք այդ պահին այնքան էլ գոհ չեն իրենք իրենցից և ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում:

Նրանց կարգախոսն է՝ «Ես բացակայում եմ այնտեղից, որտեղ ամեն ինչ կա երջանկության համար, և ես պետք է անհապաղ գործեմ»:

Հիմնական հատկանիշներն են ՝ հետաքրքրասիրությունը, համարձակությունը և սերը նորության հանդեպ: Նրանք ամբողջ սրտով փոփոխություններ են ցանկանում և սպունգի պես քաշում են բոլոր նոր գիտելիքները: Նրանք հենց որոշում են իրենց անելիքը, սկսում են անհապաղ գործել:

​​Ֆրանսիայում տղան «երթևեկել է» ավտոբուսի շիթից կախված

enzuza

­«Ուրիշներինը տոնածառ է, մերը՝ տունածառ»․ Էջմիածնի քաղաքապետ

enzuza

Օրվա կադրը․ Երշիկ կրակով

enzuza