ArmDaily.am կայքի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը ձերբակալվել է։ Ֆարխոյանին ձերբակալել է ԱԱԾ-ն՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործի շրջանակներում։ Այս պահին տեղեկատվությունը փորձում ենք ճշտել իրավապահ մարմիններից։

Ջոն Ֆարխոյանի՝ պետի պաշտոնից ազատելու պատճառը եղել է այն, որ խորհրդակցություններից մեկի ժամանակ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հանդիմանել է Ֆարխոյանին՝ նշելով, որ քաղաքում գործերի բացահայտման տոկոսը շատ ցածր է, դժգոհ է իր աշխատանքից։ Դրանից հետո Ֆարխոյանն աշխատանքից ազատվեց։ Նրան փոխարինում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։