Բանակ Հայաստան

«Եղբայրս առիթմիայով օրվա մեծ մասը պառկած ա, ոտքերը, ձեռքերը թուլանում են, հանձնաժողովն ասում է՝ պիտանի ա ծառայության»

Մինչ Հայաստանը խանդավառությամբ նշում է բանակի տոնը, զորակոչի հետ կապված բողոքները չեն դադարում Forrights.am-ի խմբագրություն: Այս անգամ մեզ դիմել է զորակոչիկ Հովհաննես Մեհրաբյանի եղբայրը՝ Գևորգ Մեհրաբյանը, որը պնդում է, որ եղբորը բազմաթիվ հիվանդություներով բանակ են տանում, սակայն իրենք հրաժարվել են զինկոմիսարիատից թուղթը վերցնել ու պատրաստվում են մինչև վերջ բողոքել:

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ 19-ամյա Հովհաննես Մեհրաբյանը, ըստ եղբոր, մեկ տարի առաջ տարկետում է ստացել հիվանդությունների պատճառով, սակայն այժմ զորակոչվել է, չնայած այն հանգամանքին, որ նրա հիվանդությունները չեն բուժվել:

Եղբոր խոսքով՝ Հովհաննեսը ձախ աչքի բնածին կատարախտ ունի, այդ աչքը չի տեսնում: Հովհաննեսի մոտ նաև սրտի առիթմիա կա, որի պատճառով էլ անցյալ տարի տարկետում է ստացել: Առիթմիան այսօր էլ բժիշկներն արձանագրել են, սակայն նա պիտանի է ճանաչվել ծառայության համար:

Եղբայրը պնդում է, որ Հովհաննեսը նաև մտավոր հետամնացություն ունի, սակայն «Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում», որտեղ մեկ օր հետազոտվել է զորակոչիկը, եզրակացության մեջ գրել են, որ նա ունի «սոցմանկավարժական բացթողում», մտավոր հետամնացությունը չեն շեշտել:

Ես հիմա իրենց հարց եմ տալիս՝ ո՞նց կարա մարդը էդքան հիվանդություներով, սրտի արիթմիա, ձախ աչքի բնածին կատարակտայով գնա ծառայության: Եթե բուժվող հիվանդություններ են՝ վիրահատի, տար բանակ, ոչ թե առանց վիրահատելու, առանց բժշկական օգնություն ցույց տալու, վերցնես, մարդուն տանես բանակ
Գևորգ Մեհրաբյան, զինակոչիկի եղբայրը

Նրա խոսքով՝ արձանագրված է, որ եղբոր ճնշումը իջնում է 85-70. «Եղբայրս առիթմիայով օրվա կեսի մեծ մասը պառկած ա, ոտքերը, ձեռքերը թուլանում են: Իրանք ասում են՝ պիտանի ա ծառայության: Ես եմ իրա հետ ապրում, ինչի ես չգիտե՞մ, չեմ տեսնում՝ ինչ ա կատարվում իրա հետ: Երեք հատ սահմանափակումով ակտ ունի: Դուք տանում ես իրան ինչի՞ համար: Եթե պիտանի ա, առողջ ա, տղամարդը պիտի ծառայի: Եթե հիվանդ ա, ունի խնդիրներ, տանում են, որ խնդիրները խորանա՞ն: Էդ հանձնաժողովը պիտի հասկանա, որ միայն թղթի վրա գրածով չի կարելի ասել՝ պիտանի ա ծառայության»:

Ուստի զինվորի եղբայրը կրկնակի փորձաքննություն է պահանջում, ոբողքել է որտեղ հնարավոր էր: «Հանձնաժողովն ասում է, մենք թղթերի վրա ենք հիմնվում, ես էլ ասում եմ, էտ դեպքում նորմալ հիվանդանոց ուղարկեք, որտեղ կարան և նորմալ հետազոտեն, և նորմալ վիրահետեն, բուժեն աչքը: Ոչ թե ուղարկի նենց տեղ, որ քացով դուռը վրեդ փակում են, ոնց որ «Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի» բաժնի պետ Ուստյանն արեց»,- բողոքեց եղբայրը:

Նրա խոսքով՝ երկու օր է մնացել զինակոչին, բայց բողոքներն անպատասխան են. «Մարդիկ ասում են՝ որտեղ ուզում ես բողոքիր, ինքը պիտանի է ծառայության: Մտնում ես Նուբարաշեն, բաժնի պետ Ուստյանը դուռը քացով խփում ա վրեդ, ասում ա դուրս եկեք, չգիտեմ ինչ: Շատ վատ վերաբերմունք: «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ասում ես՝ դու բնածին կատարակտը բուժե՞լ ես, որ գրում ես պիտանի է: Բոլոր հարցերի պատասխանները մնում են օդում, փուչիկ: Ոչ մի բան չեն պատասխանում: Ոչ մի բան չեն անում: Ի վերջո, իրավական երկրում ենք ապրում, պետք է որ մարդիկ իրանց իրավունքները կարողանան պաշտպանել, թե չէ: Պավեստկեն տվել են, բայց ես չեմ վերցրել պավեստկեն»:

Մեզ դիմած Գևորոգ Մեհրաբյանի խոսքով՝ շատ զինակոչիկների հարազատներ ու ծնողներ իր պես բողոքում են. «Թե էս հանձնաժողովի մեջ ա խնդիրը, թե բժշկական հաստատություններ մեջ ա, որ նորմալ չեն կարողանում հետազոտեն, ուղղակի պետպատվերի շրջանակում փող են ստանում պետությունից: Ասում են՝ քեզ բարի ծառայություն: Քննչական մարմին կա, դատախազություն կա, թող զբաղվեն էդ հարցերով: Չի կարելի մարդկանց էդքան տագնապի մեջ պահել»:

Forrights.am-ը հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և պարզաբանում խնդրել դեպքի առթիվ, որը կնեյրակայացնեն ստանալուն պես: 

Մարինե Խառատյան

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6 նոր դեպք. վարակակիրների թիվն ավելացել է 350-ով

enzuza

Փաշինյան․ «Առաջիկայում Զանգելան եւ Կուբաթլու շրջանների ուղղությամբ պետք է որոշումներ կայացնել» (տեսանյութ)

enzuza

«Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 15-ի»․ Արսեն Թորոսյան

enzuza