
Հայաստանի հետ համաձայնագիրը 5 երկիր դեռ չի վավերացրել, այդ մասին ԱԺ-ում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին, ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:
Միայն 2019-ին համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր։ Եղոյանը նշել է, որ Իտալիայի դեպքում սենատն է վավերացրել, հիմա հերթը ներկայացուցիչների պալատինն է: «Մյուս 4-ը՝ Հունաստանն է, Ավստրիան, Իսպանիան և Պորտուգալիան», – ասել է Եղոյանը:
Վերջինս նշել է, որ չվավերացրած երկրները 2019-ին զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մինչդեռ նախատեսվում է առաջիկայում հասնել համաձայանգրի վավերացման.«Կապի մեջ ենք այնտեղի մեր ներկայացուցիչների հետ: Առաջիկա ամիսներին բոլոր այս պետություններում գործընթացը կհասնի իր ավարտին», – ասել է պատգամավորը:
Աղբյուրը՝ panarmenian.net