Երեխաներ Հասարակություն

Ես 3 երեխաների մայր եմ, ինչո՞ւ պետք է վտանգեմ իմ երեխաների կյանքը

Նարինե Միսակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ես օրինապահ վարորդ եմ, այնքան օրինապահ, որ 2 տարում 1 ակտ եմ ունեցել։ Այնքան օրինապահ եմ, որ իմ մեքենայի մեջ 3 քարսիթ է տեղադրված… Հետևաբար՝ 3 երեխաների մայր եմ, մեքենայումս միաժամանակ 3 երեխա է երթևեկում։ Հիմա հարց՝ ինչո՞ւ պետք է վտանգեմ իմ երեխաների կյանքը և առողջությունը, ինչ է թե շատերը ուզում են վարեն այնպես, ինչպես վարում են հիմա։ Գիտե՞ք՝ քանի անգամ եմ խուսափել հանդիպակաց դուրս եկած ԴԵԲԻԼՆԵՐԻՑ… Գիտե՞ք՝ քանի վարորդ գիտեմ, ովքեր ուռած թշերով հպարտանում են, որ հարբած ավելի լավ են վարում։ Խաչմերուկներում կանգնում, լավ տղեքով ասում – խոսում են, ու պիտի կարմիրի տակ ճռռոցով մտնեն, որ ՀՆԳԵՐԸ տեսնի՝ ինչ կալիբրի լավ տղա է։ Ես ինչո՞ւ պետք է պատասխան տամ նմանների համար… Այո, պետք է կիրառվի բալային համակարգը, որ վարորդը չմտածի՝ փող ունեմ, ինչ կուզեմ՝ կանեմ։ Ո՛չ, հարգելիներս, փորձեք ենթարկվել դեդուկցիայի օրենքին… Անենք քայլ՝ դեպի քաղաքակիրթ երթևեկություն։ Հանուն մեզ և մեր երեխաների լինենք ԶԻՋՈՂ և ՕՐԻՆԱՊԱՀ։ Կանաչ ճանապարհ բոլորիս»։

Ես օրինապահ վարորդ եմ, այնքան օրինապահ, որ երկու տարում մեկ ակտ եմ ունեցել։ Այնքան օրինապահ եմ, որ իմ մեքենայի մեջ երեք…

Posted by Narine Misakyan on Saturday, January 11, 2020

Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում:

Երևանում և 7 մարզում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

enzuza

Ինչպես barev gexeckuhi-ից հետո չհայտնվել գրողի ծոցում. Լիլիթ Լալայան

enzuza

Ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը

enzuza