Ադրբեջան Լեռնային Ղարաբաղ Հայաստան Պատերազմ

Ամեն ինչ պրծավ, ադրբեջանցիները եկան. Շուռնուխի գյուղապետ

News.am — Ժողովուրդ ջան, վերջացավ, ամեն ինչ պրծավ։ Այս մասին այսօր՝ հունվարի 2–ին, ֆեյսբուքյան լայվում ասել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիները ռուս սահմանապահների հետ մտել են Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ։

«Ամեն ինչ պրծավ, մնում է միայն այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչեւ ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– ասաց գյուղապետը։

Ավելի վաղ գյուղապետն ասել էր, որ ադրբեջանցիները սահմանազատման չափումներ անելուց հետո ասել են՝ գյուղի 12 տուն իրենց է անցնում։

«Իմ Քայլից» 2 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հաստատվել

enzuza

Երևանում և 7 մարզում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

enzuza

Մարտի 22-ից ՀՀ-ում կարգելվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակներ. Ավինյան

enzuza