ԱԻՆ Հայաստան Պատահարներ

Պայթյուն գազալցակայանում. կա զոհ

Hetq.am — Այսօր ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր։

Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Միքայել Թ.-ն (ծնված 1980թ.) տեղում մահացել է:

Պայթյունից վնասվել է մոտակայքում կայանված «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, փակել գազալցակայանի գազի պահուստի ընդհանուր փականը, սահմանազատել տարածքը և ապահովել լուսավորությամբ:

Ուժեղացվել է Մեղրիի անցակետով և Իրանից օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը

enzuza

ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի ստուգարքը չստանալու պատճառով գերազանց սովորող ուսանողի են հեռացրել

enzuza

«Իմ Քայլից» 2 պատգամավորների մոտ կորոնավիրուս է հաստատվել

enzuza