Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
ԱԻՆ Հայաստան Հասարակություն Պատահարներ

Պայթյուն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. փլուզվել է 12 բնակարան (ֆոտոշարք)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ 

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։ 

Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։ Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Опубліковано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вівторок, 25 серпня 2020 р.

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»։


Արտակարգ իրավիճակների նախարարություն — Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Վարչապետ Փաշինյանը պայթյունի վայրում է

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica