Shantnews.am — Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքերը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով համաճարակաբանության, հիվանդությունների վերահսկման և հետազոտությունների ինստիտուտին (IEDCR):

Բոլոր վարակվածները 20-ից 35 տարեկան են, նրանցից երկուսը վերջերս են վերադարձել Իտալիայից, հայտնել է IEDCR- ի ներկայացուցիչը: