Ադրբեջան Քաղաքական Քրեական

Ադրբեջանում 4 զինվորական է ձերբակալվել՝ հայերի մարմինները ծաղրանքի ենթարկելու համար

Iravaban.net — Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է 4 զինծառայողների ձերբակալման մասին: Նրանք կասկածվում են ղարաբաղյան հակամարտության գոտում կատարված հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնում է НТВ-ն։

Նախարարությունը պարզաբանել է, որ զինվորականները կասկածվում են Զանգելանի շրջանում մարտերի ընթացքում հայ զինվորականների մարմինները ծաղրանքի ենթարկելու մեջ: Բացի այդ, կան ապացույցներ այն մասին, որ կասկածյալները հեռախոսով նկարել են իրենց գործողությունները, ապա դրանք տարածել սոցիալական ցանցերում:

Եվս 2 ադրբեջանցի զինծառայողներ կասկածվում են Խոջավենդի շրջանի հայկական գերեզմանատանը վանդալիզմի գործողություններ իրականացնելու մեջ: Զինվորականները ջարդել են գերեզմանների սալերը, նկարահանել իրենց գործողությունները, այնուհետև դրանք հրապարակել ինտերնետում:

Պավլիկ Մանուկյանին 9, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ. ինչ պատժաչափեր միջնորդեց դատախազը

enzuza

Անօրինական կերպով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքնատիրապետման խնդիր ունի. Հայկ Բաբուխանյան | tert.am

enzuza

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանի բողոքը

enzuza