Աշխարհում Առողջապահություն Հայաստան Հասարակություն Ֆրանսիա

Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար

Առաջին ալիք — Եվրոպան կրկին անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի խիստ միջոցների: Ֆրանսիան փակում է սահմանները բոլոր ոչ ԵՄ քաղաքացիների համար: Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ ԵՄ-ի սահմաններից դուրս Ֆրանսիայի սահմանով բոլոր մուտքերն ու ելքերը արգելվում են, բացառությամբ հատուկ հանգամանքների:

Որոշումն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ից: Փարիզում նաև պատվաստանյութի խնդիր կա: Ֆրանսիայի բնակչության մեկ երրորդն առայժմ ստիպված է հետաձգել պատվաստումը: Եվրահանձնաժողովը թույլատրել է ԵՄ շուկայում օգտագործել կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը, որը մշակել է AstraZeneca ընկերությունը: 

«Արտակարգ դրությանը զուգահեռ, որն ունեցավ իրական, բայց ոչ արդյունավետ հետևանքներ, մենք որոշեցինք դիմել լրացուցիչ քայլերի: ԵՄ քաղաքացիների ցանկացած մուտքի համար կպահանջվի ՊՇՌ թեստ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:

Հեղինակ` Սոնա Աղբալյան

Ես մարդ գիտեմ, որ վարակվել եւ բուժվել է, բայց չի հավատում վիրուսին. Փաշինյան

enzuza

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 544 նոր դեպք։ ՀՀ ԱՆ

enzuza

Քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծն ընդունվեց

enzuza