Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 5 նոր դեպք: Այս մասին հայտարարել է հանրապետության սոցիալական հարցերի և առողջապահության նախարար Ագնես Բուզենը, փոխանցում է Panorama.am-ը։

Նշվում է, որ խոսքը 4 մեծահասակների և 1 երեխայի մասին է։ Արդյունքում՝ վարակվածների թիվը հասել է 11-ի։ Իշխանությունները նախկինում հայտնել էին նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 6 դեպքի մասին: