Դատական Քրեական

«Ֆրանկլին Գոնսալեսը» Չեխիայից տեղափոխվեց Հայաստան

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝­ Ֆրանկլին Գոնսալեսը ­Նարեկ Սարգսյանը, լուսադեմին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: 

Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան

Այսօր ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։ Հիշեցնենք, 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Posted by Ազատություն ռադիոկայան on Friday, December 20, 2019

Աղբյուրը` factor.am

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է․ փաստաբան

enzuza

Սպանության և սպանության փորձերի մեջ մեղադրվողին ՀՀ նախագահի հրամանով 2011 թ. կեղծ անձնագիր է շնորհվել. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

enzuza

Հաց բերողի մահվան գլխավոր պատասխանատուն և ռեժիսորը ՀՀ գլխավոր դատախազն է․ Մարինա Պողոսյան

enzuza