Առողջապահություն Հայաստան Հասարակություն Քաղաքական

Մայիսի 25-ից դիմակ կրելը կլինի պարտադիր, իսկ խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից․ Ավինյան

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ մայիսի 14-ին Ազգային ժողովում հայտնեց, որ․

  • Մայիսի 18-ից ամբողջովին կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը
  • Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը
  • Կվերաբացվեն մանկապարտեզները
  • Հանրային սննդի օբյեկտները կկարողնանա ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում
  • Կգործեն նախակրթարանները
  • Մայիսի 25-ից դիմակ կրելը կլինի պարտադիր՝ փակ և բաց վայրերում, իսկ խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից

Ինչո՞ւ է նման իրավիճակում թուլացվում սահմանափակումները

«Շատերի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է նման իրավիճակում թուլացվում սահմանափակումն ու, միևնույն ժամանակ, երկարաձգվում արտակարգ դրությունը»,- ԱԺ-ում հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա պարզաբանեց, որ սահմանափակումները փուլային տարբերակով մեղմելու որոշումները պայմանավորված էին առողջապահական համակարգի պատրաստվածությամբ ու օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով․ «Ակնհայտ էր, որ դրանք անհնար էր անորոշ ժամկետով պահպանել, ուստի լուծումը՝ հստակ կանոնների պահպանմամբ կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է»։

Հայաստանի անկախության օրվա առթիվ Ռիոյում Քրիստոսի արձանին լուսապատկերներով հայերեն այբուբենն է ցուցադրվել

enzuza

Սամվել Ալեքսանյանի կինը սպառնացել է «Երևան Սիթի»-ի աշխատակիցներին՝ չվերցնել պետական աջակցության գումարը. Բելլա Շիկարյան

enzuza

Եթե դուրս եք գալու տանից՝ պետք է ունենաք անձը հաստատող փաստաթուղթ, և բացատրություն, թե ուր եք գնում

enzuza