Հասարակություն Տրանսպորտ Քաղաքական

Մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումը կհանվի, կաշխատեն մի շարք ոլորտներ

Panarmenian.net — Մայիսի 4-ից հանվելու է քաղաքացիների ազատ տեղաշարժի սահամանփակումը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը, հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նա նշել է, որ սպասվելիք որոշմամբ գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են՝ բացի մի քանիսից։

Փոխնախարարի խոսքով՝ մանրածախ և մեծածախ առևտրի սահմանափակումներ գրեթե չեն լինելու, առևտրի կենտրոններում՝ մոլերը, հանրախանութները, սակայն, շարունակելու են չաշխատել։

Առևտրի կենտրոնների տարածքում գործող սննդի խանութներն ու դեղատները բաց կլինեն, կգործեն նաև գյուղատնտեսական արտադրատեսակների մասով՝ շուկաները կգործեն։

Մշակող արդյունաբերության հետ կապված որևէ սահմանափակում չի լինի, հանրային սննդի կազմակերպման մասով՝ կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք, փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի։

Կթույլատրվի բուսաբանական, կենդանաբանական այգիների, արգելոցների գործունեությունը։ Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման։

Լվացման, մաքրման, չոր մաքրման, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատվի մայիսի 4-ից։

Փոխնախարարը հայտնել է, որ թույլատրված գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կտրամադրվեն ուղեցույցներ և խորհրդատվություն, ինչին նրանք պետք է խստորեն հետևեն։

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 977 է, 33 հոգի մահացել է։ Մարտի 16-ից մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

Մահացել է Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) մայրը

enzuza

Մեր զինվորների 80 տոկոսը այլեւս սնվում է այսպես. Նիկոլ Փաշինյան

enzuza

Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել

enzuza