Արդարադատություն Դատական Քաղաքական

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա մեղադրվում է 233 միլիոն դրամի գույքի յուրացման մեջ․ ԱԱԾ

Civilnet.am — Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած անձը, չարաշահել է պաշտոնական դիրքն ու յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233 470 000 դրամ արժողությամբ: Խոսքը Երևանի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է:

ԱԱԾ-ն չի նշում տվյալ պաշտոնյանի անունը, բայց դատելով մամուլում առկա հրապարակումներից և հաղորդագրությունում՝ նրա պաշտոնավարման վերաբերյալ զետեղված տվյալներից, խոսքը Երևանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ (2008 թվական), մայրաքաղաքի նախկին քաղաքապետ (2009 թվական) Գագիկ Բեգլարյանի մասին է:

ԱԱԾ-ից հայտնում են, որ տվյալ հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ նա պաշտոնեական «կեղծիք կատարելու միջոցով, ավագանու ապօրինի որոշման հիման վրա 2008թ. դեկտեմբերի 25-ին ապահովել է մանկապարտեզի վերակազմակերպման և այլ մանկապարտեզին միացման գործընթացը»:

Այնուհետև 2009թ. մարտի 16-ին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, իր որոշմամբ փոփոխել է 228,3 քմ. մակերեսով տարածքի գործառնական նշանակությունը և այն ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

enzuza

Համացանցում տարածվում է Նաիրա Զոհրաբյանի՝ ծաղկեփունջը գլխին նկարը

enzuza

Ադրբեջանում 4 զինվորական է ձերբակալվել՝ հայերի մարմինները ծաղրանքի ենթարկելու համար

enzuza