Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Արդարադատություն Դատական Հայաստան Տեխնոլոգիաներ Քրեական

Գագիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

Armeniasputnik.am — ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:

Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Այն պրոցեսները, որ տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո միանգամից վկայում էին նրա մասին, որ կալանավորումն անխուսափելի է, առավել ևս եթե հաշվի առնենք այն մոտեցումներն ու զարգացումները՝ դատարանների հետ կապված, որոնք տեղի ունեցան»,- ասաց Սարգսյանը:

Բանն այն է, որ, փաստաբանի դիտարկմամբ խափանման միջոց կալանավորումը հետևեց Գուրգեն Խաչատրյանի հայտարարությանը, մինչդեռ դրանից առաջ՝ մարտ-ապրիլ ամիսներին չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը դատարանը բավարար էր համարում:

Խաչատրյանի փաստաբանը տեղեկացրեց, որ վերջին օրերին տասնյակ խուզարկություններ են տեղի ունեցել Գագիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարաններում ու գրասենյակներում:

Երեմ Սարգսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված միջնորդությունները քննվում էին Ընդհանուր իրավասության դատարանի Շենավիթի նստավայրում, հիմնականում նույն դատավորի մոտ: Իսկ երբ դատավորն արձակուրդում էր Գագիկ Խաչատրյանի կալանքի միջնորդություններին վերաբերող նիստերը տեղափոխվեցին Ավան-Նոր Նորք նստավայր ու մակագրվեցին նույն դատավորին, որը քննում էր նրա որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին վերաբերող միջնորդությունները:

Նույն դատարանում, նույն դատավորին է մակագրվել նաև Խաչատրյանի մյուս որդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ միջնորդությունը այն բանից հետո, երբ Շենգավիթի դատարանում նրա նկատմամբ կալանքի փոխարեն գրավ կիրառվեց:

Այսօր նույն դատավորն է քննել նաև Գուրգեն Խաչատրյանի կալանքի միջնորդությունը: Երեմ Սարգսյանը համոզված է, որ այս փաստերը պատահականություն չեն:

«Այստեղ ես ուղիղ միտում եմ տեսնում դատարանի նախագահի կողմից մակագրությունների հետ կապված»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմում են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։
Խաչատրյանը եղել է «Գալաքսի ընկերությունների խմբի» գլխավոր ֆինանսական տնօրենը։ Ավելին, նա ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, նախարարության ենթակայության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի (Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն) տնօրեն Սերգեյ Խաչատրյանի որդին է։ Սերգեյ Խաչատրյանը առողջապահության փոխնախարար էր։ Արա Խաչատրյանը նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի թոռն է:
Գուրգեն Խաչատրյանը, որը նախաձեռնել էր տնօրենների խորհրդի նիստը (Արա Խաչատրյանի ընտրության նպատակով), ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին է:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica