Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Հայաստան Սնունդ

Սխտորը, ալկոհոլը, մեզը կորոնավիրուսից չեն փրկի

Կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցելուց հետո հայկական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի հայ օգտատերերը սկսեցին կորոնավիրուսի դեմ պայքարի մասին ապատեղեկատվություններ տարածել։

Կորոնավիրուսը չի վերանում ալկոհոլից, չի վերանում սխտորի ազդեցությամբ, մալինայով թեյերից, սոխից, սալից, կծու օգտագործելուց, իսկ դիմակ կրելը կամ մորուքը սափրելը չեն օգնում պաշտպանվել վիրուսից։

Ամենատարածված ապատեղեկատվությունների վերաբերյալ հայտարարություններ տարածեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«Սխտորն առողջարար սնունդ է, որը կարող է ունենալ որոշ հակաբակտերիալ հատկություններ։ Սակայն ներկայումս չկա որևէ ապացույց, որ սխտորի օգտագործումը պաշտպանում է մարդկանց կորոնավիրուսից», ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ։

Սխտորը, մեզն ու ալկոհոլը չեն սպանում կորոնավիրուսը: Անգամ կոկաինի ընդունումը չի օգնի խուսափել վարակից կամ բուժվել: ԱՀԿ-ն անդրադարձել է նաև մեկ այլ միֆի, ըստ որի՝ կորոնավիրուսը կմահանա, եթե սառը եղանակին հիվանդը երկար ժամանակ մնա դրսում։ ԱՀԿ-ն պարզաբանում է, որ սառը եղանակը և ձյունը չեն կարող ոչնչացնել կորոնավիրուսը։ Բացի այդ՝ տաք ցնցուղը ևս չի կանխում կորոնավիրուսը։

Կորոնավիրուսի բռնկման առաջին օրերին լայնորեն տարածվեցին տեղեկությունները, թե իբր չծխող մարդիկ ավելի շատ են վարակվում կորոնավիրուսով, քան ծխողները: Ծխող մարդիկ, սակայն, ավելի հաճախ են ունենում սիրտանոթային համակարգի և թոքերի խնդիրներ, ինչը մեծացնում է նրանց՝ կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը, իսկ սկսել ծխել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, թերևս, անիմաստ է:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica