Աշխարհում Իրան Վրաստան

Վրաստանը դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Panarmenian.netՎրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը, փոխանցում է Aliq-ը:

Վրացական կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ ցամաքային սահմանին կգործեն խիստ սահմանափակումներ, սակայն հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային սահմանի արգելքը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ավիաընկերությունները հնարավորություն կունենան դատարկ ինքնաթիռներով մտնել իրենց երկիր, որ այնտեղ գտնվող իրանցիները կարողանան վերադառնալ:

Ըստ պարզաբանման՝ կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցույցանիշը Չինաստանից հետո Իրանում է:

Ավելի վաղ ILNA գործակալությունը հայտնել էր, թե Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից զոհերի թիվը 50-ի է հասել: Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալի ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47:

Reuters-ը հաղորդում է, որ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարածքը հրթիռակոծվել է

enzuza

Ռուսաստանում տղամարդը սպանել է 5 մարդու՝ բակում աղմկելու համար

enzuza

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC

enzuza