Քաղաքական Քրեական

Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 31-ին, մերժեց նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ նախկին գլխավոր դատախազի պաշտպանները բողոքարկել էին Կոստանյանին կալանավորելու որոշումը:

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը, Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։

Մասնավորապես, նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարել էր Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Աղբյուրը՝ azatutyun.am

Գագիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը

enzuza

100 հազար դրամ՝ ծառաբներին և հենասյուներին գովազդային թերթիկներ փակցնելու համար

enzuza

Տավուշի մարզում ազգությամբ ուզբեկ է վարակվել կորոնավիրուսով․ Տավուշի մարզպետ

enzuza