Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն

Գրետա Թունբերգը $100,000 է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Panarmenian.net — Շվեդացի բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը $100,000 է նվիրաբերել ՄԱԿ-ի ՅՈւՆԻՍԵՖ մանկական հիմնադրամին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երեխաներին աջակցելու համար։ Այդ մասին ասվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի կայքում։

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին՝ Թունբերգն ապրիլի 22-ին՝ Երկիր մոլորակի օրը, արժանացել է Human Act Award 2020 մրցանակին և $100,000 պարգևավճարի, որոնք նա փոխանցել է ՅՈւՆԻՍԵՖ-ին։ Human Act-ը կրկնապատկել է Գրետայի նվիրատվությունը և $200,000 ընդհանուր գումար փոխանցվել ՅՈւՆԻՍԵՖ-ին։

Ավելի վաղ ՅՈւՆԻՍԵՖ-ը խնդրել էր $92․4 մլն հատկացնել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների երեխաներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica