Քաղաքական

Իմքայլական Հակոբ Ասլանյանը չի ճանաչում իմքայլական Թագուհի Ղազարյանին

Panorama.am — ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Սյունիքի անվտանգության հետ կապված հարցերին հրաժարվում է պատասխանել՝ ասելով, որ ինքն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, և իր գործը օրենքներ մշակելն է, իսկ անվտանգային հարցերով պետք է դիմել ՊՆ-ին։

«Ես իրավունք ունեմ քարոզարշավի ժամանակ ժողովրդին խոստանալու անվտանգություն, որովհետև ես ժողովրդին ասում եմ՝ նոր իշխանությունները պետք է կատարեն դա։ Հիմա էլ մենք ամեն ինչ ուզում ենք անել, որ երկիրը հանենք այս վիճակից։ Մենք չենք հասցրել երկիրն այս վիճակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ինքն այսօր մասնակցում է օրենքներ, ճշտումներ մտցնելու հարցին։

«Մենք պետք է օրենքներ մշակենք»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն ունակ են օրենքներ մշակելու, Հակով Ասլանյանը պատասխանեց՝ միանշանակ այո։

Ճշտող հարցին, թե օրինակ՝ Թագուհի Ղազարյանն ունա՞կ է օրենքներ մշակելու, իմքայլական պատգամավորը պատասխանեց. «Ես Թագուհի Ղազայանին դեռ չեմ ճանաչում»։

Մայրիկիս շատ եմ կարոտել, բայց հանուն նրա առողջության արդեն 3 շաբաթ է նրան չեմ տեսել․ Աննա Հակոբյան

enzuza

Ձեր տղան 300 հազար օգնություն ա ստացել, խի՞ չեք հոսանքի փողը մուծում․ Փաշինյանը՝ քաղաքացուն

enzuza

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

enzuza