Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Առողջապահություն Հայաստան Չինաստան

ՀՀ-ն 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ

Հայաստանը 2 ամսով կասեցնում է վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Panarmenian.net-ը։

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։
Տիգրան Ավինյան

Հունվարի 19-ին ուժի մեջ էր մտել ՀՀ և Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի չեղարկման մասին համաձայնագիրը: Դրանով երկու երկրի քաղաքացիները ՀՀ կամ Չինաստան մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում էին վիզայի պահանջից՝ մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է:


Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica