«Քանի որ Ալեն Սիմոնյանը ժամային թեման է բացել, ասեմ, որ խնդիրը ոչ միայն ամառային ժամի հարցն է, այլև ժամային գոտու»- իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Դանիել Իոաննիսյանը։
Այս մասին դեռ 2014 թվականին գրել եմ «ՀԵՏՔ»-ում։

Երկիրն իր առանցքի շուրջը պտտվում է 24 ժամում: Եթե 24 ժամում` 360 աստիճան, ապա մեկ ժամում` 15 աստիճան: Այլ բառերով ասած, եթե արևը երկրի մի կետում ծագում է ինչ-որ պահի, ապա դրանից 15 աստիճան դեպի արևմուտք կետում կծագի ուղիղ մեկ ժամ հետո:
Հայաստանը գտնվում է GMT+4 ժամային գոտում: Այսինքն` Լոնդոնից 4 ժամով առաջ ենք: Սակայն, Հայաստանը գրավում է 43-ից 47 աստիճանների միջև աշխարհագրական երկարությունը, ուստի, կասկածից դուրս, պետք է լիներ GMT+3 ժամային գոտում, որի մեջտեղն անցնում է հենց Երևանով… Իսկ GMT+4-ը տրամաբանական կլիներ նրանց համար, ովքեր գտնվում են միջօրեականից մոտ 60 աստիճան դեպի արևելք: Օրինակ` Թուրքմենստանը կամ Աֆղանստանը:
Հետևեք մեզ մեր Telegram ալիքում: