Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Հասարակություն Քաղաքական

«Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ». մահացել է Հայկ Կոնջորյանի հայրը

Մահացել է «Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը: Հոր մահվան մասին գրառում է արել պատգամավորը ֆեյսբուքի իր էջում․

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։

Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։

Հ. Գ. Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար։»

Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։…

Опубліковано Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan Субота, 30 травня 2020 р.

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica