Տեխնոլոգիաներ

«Ինձ փողով չեն կարող առնել, ես փողով չեմ վաճառվում». Հայկ Եսայանի ուղերձը Ucom աշխատակիցներին

Ucom ընկերության համահիմնադիր և մինչ այս գործադիր տնօրեն Հայկ Եսայանը տեսաուղերձով դիմել է Ucom աշխատակիցներին՝ բացատրելու վերջին օրերին ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ինչպես նախկինում պատմել էինք, բաժնետերերի հետ անհամաձայնությունների պատճառով Յուքոմի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը աշխատանքից ազատման դիմում էր գրել, որից հետո աշխատակիցները ինքնաբուխ կերպով սկսել են հետևել նրա օրինակին։ Մեր աղբյուրների տեղեկություններով՝ միայն առաջին մի քանի ժամվա ընթացքում արդեն ավելի քան 500 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել։ Թիվը շարունակում է աճել։

Ազատման դիմում ներկայացնողների շարքում են տնօրեննների խուրհրդի անդամներ, տնօրինությունների տնօրեններ, բաժինների ղեկավարներ և շարքային աշխատակիցներ։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տարաձայնությունները արմատացել են Յուքոմի կողմից Բիլայնը գնելու մտադրությունից հետո, երբ պարզ է դարձել, որ բաժնետերերի մեծ մասը ցանկանում են Բիլայնի գնումից հետո արդեն միասնական Յուքոմի տնօրեն նշանակել Բիլայնի ռուս տնօրենին։

Խոսակցություններն ու չճշտված լուրերը պարզաբանելու համար Հայկ Եսայանը տեսաուղերձով բացատրում է իրավիճակը, որը լույս է սփռում տեղի ունեցող իրադարձությունների վրա, քանի որ մինչ այդ շատ էին շշուկներն ու չճշտված տեղեկությունները։

Xiaomi-ի տնօրենին «բռնեցրել են» iPhone օգտագործելիս

enzuza

Բիլայնը դիմել է ՀԾԿՀ` իր բաժնետոմսերը Յուքոմին վաճառելու թույլտվություն ստանալու համար

enzuza

Ucom-ի նախկին տնօրեն Հայկ Եսայանը նոր ընկերություն է հիմնել

enzuza