Աշխատանք Սոցիալական Տեխնոլոգիաներ

Հայկ Եսայան. նորաբաց ընկերությունն արդեն աշխատանքի է ընդունել 100 մասնագետի

B24.am — Հայկ Եսայանը հայտարարել է, որ ՕԼՆԵԹ-ն արդեն աշխատանքի է ընդունել 100 մասնագետի։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Եսայանի թվիթերյան էջից։

«Յուրաքանչյուր կազմակերպության հաջողության գրավականը լավ թիմն է։ Պետք է ուրախությամբ հայտնեմ, որ մեր նորաբաց ընկերությունը արդեն աշխատանքային պայմանագրեր է կնքել տարբեր որակավորում ունեցող 100-ից ավել մասնագետների հետ։

Շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին մայիսմեկյան տոնի առթիվ», – գրել է Եսայանը։

Հիշեցնենք, որ Ucom-ի հիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը 2020թ. ապրիլ ամսին հեռացավ ընկերությունից և հիմնադրեց նոր հետռահաղորդակցական ընկերություն՝ ՕԼՆԵԹ։ Եսայանը նշել էր, որ նոր ընկերությունը 10Գբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետի կապուղի կհասցնի յուրաքանչյուր բնակարան։

Միֆն ու իրականությունը. 5G ցանցերը «մեղավոր» չեն կորոնավիրուսի տարածման համար

enzuza

15 պատճառ՝ Telegram-ից օգտվելու համար

enzuza

«Խի՞ պիտի վճարեմ, ով արտակարգ իրավիճակ հայտարարել է, նա է պարտավոր»․ Ծառուկյանը՝ աշխատողներին վճարելու մասին

enzuza