Հայաստան Հասարակություն Քաղաքական

Փաշինյան. ՀՀ-ից արտագաղթը դադարում է

Panarmenian.net — 2018-ից ի վեր ԵՄ տարածքում կարգավիճակ փնտրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է, Հայաստանից արտագաղթը դադարում է, Գերմանիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գներն աճել են, իսկ հիփոթեքային վարկերի թիվը 2017-ի համեմատ կրկնապատիկ աճել է։ Փաշինյանը հույս է հայտնել, որ պրոցեսը շարունակական կլինի։

ԵՄ-ում Հայաստանից կարգավիճակ փնտրող անձանց թիվը մոտ 60%-ով կրճատվել է։ Եվ մենք 2018 թվականից ի վեր Հայաստանում քաղաքացիների մուտքի և ելքի ցուցանիշներում էական առումով դրական դինամիկա ունենք։ Մասնավորապես, 2019-ին մեր երկիր մուտք գործած քաղաքացիների թիվը 10,000 ավելի է։ Շատ կուզեի ասել, որ արտագաղթը ՀՀ-ից դադարել է, բայց ասեմ, որ արտագաղթը Հայաստանից դադարում է։ Թվերը դա են ցույց տալիս։
Նիկոլ Փաշինյան

Ըստ գործադիրի վիճակագրության՝ Հայաստանից 2019-ի հունվար-սեպտեմբերին մեկնած քաղաքացիների թիվը 9857-ով գերազանցում է Հայաստան ժամանածների թիվը, իսկ 2016-ի համեմատ հավելաճը կազմել է 88,6%:

Ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել ու ձեռքերս չեմ մտցրել Հայաստանի բյուջեի մեջ․ Միքայել Մինասյան

enzuza

«Ո՞ւմ հետ վիճեմ, տոլման նոր գազին դրած տիկնոջ հե՞տ». Շուշան Պետրոսյան

enzuza

5 ոչ սթափ վարորդ 2 տարով զրկվել է վարորդական իրավունքից. նրանք հրաժարվել էին սթափության վիճակը ստուգելու զննությունից

enzuza