Հայաստան Պատերազմ ՊՆ

Քանի՞ հոգու է պետությունը պատերազմից հետո հաշմանդամության կարգ տվել

44-օրյա պատերազմից հետո հունվարի 8-ի դրությամբ վիրավորում ստացած անձանցից 77-ն է հաշմանդամության կարգ ստացել, Panarmenian.net-ին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Պատերազմում վիրավորում ստացած անձինք, որոնց տրվել է հաշմանդամության խումբ, 77-ն են, որից 29-ին՝ առաջին խումբ, 28-ին՝ 2-րդ, 20-ին՝ 3-րդ»,- նշեց նա։

Մանուչարյանը հայտնեց նաև, որ նախարարությունը չի տարանջատում՝ հաշմանդամության կարգ ստացածներից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը՝ կամավորական։

Ավելի վաղ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների թվի մասին հարցումով դիմել էին նաև Պաշտպանության նախարարություն․ գերատեսչությունից արձագանքել են, որ հարցին պատասխանելու համար իրենց լրացուցիչ 30 օր ժամանակ է պետք։

Հայ ժողովուրդը հաղթել է մահվանը. Վարչապետ Փաշինյանի ուղերձը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից

enzuza

2022-ից մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը ՀՀ-ում կարգելվի

enzuza

Կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել ևս 2 զինծառայողի մոտ. ՊՆ մամուլի խոսնակ

enzuza