Քաղաքական

«Սերժը հրաման տա՝ կգյուլեմ Նիկոլին». ՌՈ պետի նախկին տեղակալը բացահայտումներ է անում ՌՈ պետի մասին

Առաջին լրատվականի հետ զրույցում Ռազմական ոստիկանության պետի նախկին տեղակալ Աշոտ Վանյանը ուշագրավ հայտարարություն է արել։

Նրա խոսքով՝ հեղափոխության ժամանակ հրաման է ստացել ՌՈ պետից։ Հրամանը հետևյալն էր՝ իր բառերով է ասում․

«Սրանից հետո, եթե հանկարծ էդ թափթփուկները փակեն զինվորական ավտոշարասյան առջևից, ուրեմն էդ ձեր «վայիշնիկներին» կասեք՝ դուրս գան իրենց մեքենայից, նստեն գռուզավիկների վրա ու ճանապարհը բացեն՝ տրորեն-անցնեն։ Եթե հանկարծ մի քանի հոգի էլ մահանան՝ ոչինչ, բա հեղափոխություն ա․ մարտի 1-ին 10 հոգի մահացավ, հիմա էլ մի 7-8 հոգի կմահանա, ոչ մի բան էլ չի լինի։ Էն էլ անցավ, էս էլ կանցնի»։

«Սա ներկայիս Ռազմական ոստիկանության պետի խոսքերն են եղել։ Ըստ կանոնագրքի՝ ես պարտավոր եմ դուրս գալ, գրել զեկուցագիր, որ հրաժարվում եմ կատարել այդ հրամանը։ Այդպես էլ արեցի»,- պատմում է Աշոտ Վանյանը։

«Տարա քարտուղարություն, որ գրանցեմ այդ հրամանը՝ վերադասին։ Քարտուղարության պետը հրաժարվեց ընդունել։ Ես տարա իր մոտ (ՌՈ պետի), ասեցի՝ պարոն գնդապետ, ես եկել եմ զեկուցագիր եմ գրել, ոնց որ կարգն է, որ հրաժարվում եմ ձեր հրամանը կատարելուց։ Ես տենց հրահանգ զինվորական ավտոտեսչությանը չեմ տա։ Նայեց դեմքիս, ասեց՝ «Պարոն գնդապետ, ոնց որ վախում ես, հա՞»։ Ասեց՝ ուշադիր լսի, մատով ցույց տվեց Սերժ Սարգսյանի նկարը, այ տեսնում ես՝ նախագահը հրաման տա՝ պետք լինի կգյուլեմ էդ Նիկոլին»,- շարունակեց նա։

Աղբյուրը՝ 1in TV

Լուկաշենկո. «Մայիսի 9-ի շքերթը կայանալու է»

enzuza

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի համար ևս միջնորդություն ներկայացնել․ Բակո Սահակայն

enzuza

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին. նախագահը ստորագրել է հրամանագիրը | tert.am

enzuza