Բանակ ՊՆ

Զինվորներից հարյուրավոր սմարթֆոններ են առգրավվել․ Արծրուն Հովհաննիսյան

Panarmenian.net — Փետրվարի 29-ի և մարտի 1-ի ընթացքում ԶՈւ հրամանատարության և ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր սմարթֆոնֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։

«Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,- ասվում է գրառման մեջ:

2019-ի ձմեռային զորակոչին առաջին անգամ ժամկետային զինծառայողներին թույլատրվել է իրենց հետ բջջային հեռախոս տանել: Դրանցից օգտվելու կանոնակարգի համաձայն՝ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային:

Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում Հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ…

Опубліковано Արծրուն Հովհաննիսյան Неділя, 1 березня 2020 р.

Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զինծառայողը բջջայինից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

«Բանակում կատարվող սպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են կոծկված գործերի քանակը»․ Նինա Կարապետյանց

enzuza

Օրվա կադրը․ հայ զինվորը մետրոյում՝ գիրք կարդալիս

enzuza

Ծեծի են ենթարկել 2 զինծառայողի․ տարին Մեհրաբի զորամասում սկսվեց ծեծ ու ջարդով

enzuza