Հասարակություն Քաղաքական

ՀՅԴ-ն կոչ է անում անտեսել ապրիլի 5-ի հանրաքվեն

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն:

ՀՅԴ-ն նաև դիմել է քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, հայրենակիցներին՝ միավորելու իրենց ջանքերը՝ բացառելու համար «Այո»-ն, «կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը»:

Այդ նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ:

ՀՅԴ Գերագույն մարմինը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ «մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը»:

ՀՀ նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին: Հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Վանեցյանը դատական հայց է ներկայացրել «Հայկական ժամանակի» դեմ

enzuza

Մահացել է դերասան Գևոն

enzuza

Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ, չիջնենք բակ, չշփվենք հարևանների հետ․ Արսեն Թորոսյան

enzuza