Առողջապահություն Հայաստան

Չեմ տեսել, որ որևիցե երկրում քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցներում տեղավորեն կարանտինի համար, եւ մեկ է դժգոհ լինեն. Նախարարի խորհրդական

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սա էլ կանցնի, բայց ամեն ինչից դժգոհ մարդիկ կմնան…Չեմ տեսել, որ որևիցե երկրում քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցներում տեղավորեն կարանտինի համար, մեր պետությունը դա անում է, բայց արի ու տես մեկա կան մարդիկ դժգոհ են:

Ռուսաստանից եկած մեր քաղաքացիներից մեկը հյուրանոցի ֆոյեում կանգնած ասում է, էս ինչ ձև եք դիմավոում, ոնցոր թուրք դիմավորեք, մյուսը ասում է, ես 20 տարի Ռուսաստան եմ ապրել սենց վատ վերաբերմունք չեմ տեսել, մի հոգի էլ ասում է ճամպրուկս վնասվել է, ով է փոխհատուցելու, կամ ես ծխող եմ ինձ սիգարետ բերեք (Իհարկե ոչ բոլորն էին տենց):

Հյուրանոցների համարների և տրամադրվող սնունդի նկարները հրապարակել եմ օրեր առաջ, ամեն ինչը բարձր մակարդակով է արվում ու 24 ժամ բուժանձնակազմի հսկողության տակ են: Չի կարելի էլի այդ աստիճանի անշնորհակալ լինել, այն դեպքում երբ պետությունը անում է ամեն ինչ իր քաղաքացու համար: Մի հատ տեսեք աշխարհում ինչ է կատարվում, պալատկաներում են պահում մարդկանց… ու գնահատեք այն, ինչ արվում է»։

Արգելվել է թռչնի ու թռչնամթերքի ներմուծումը Ուկրաինայից

enzuza

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից 16 մահվան դեպք և վարակման 397 նոր դեպք

enzuza

Սպանության և սպանության փորձերի մեջ մեղադրվողին ՀՀ նախագահի հրամանով 2011 թ. կեղծ անձնագիր է շնորհվել. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

enzuza