Լեռնային Ղարաբաղ Հայաստան Քաղաքական

Առաջարկելու եմ պատերազմի ժամանակ հայրենիքի դավաճանության համար վերականգնել մահապատիժը. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեռանալո՛ւ ես, հանկարծ չշշկռվես։ Պոպուլիստի ամենասիրելի բառը ժողովուրդն է։ Պոպուլիստը բոլոր իրավիճակներում հղում է անում ժողովրդին։ Դա հեշտ է, դա հարմար է, դա փոփքորնի պես մի բան է՝ թեթև, դյուրամարս, հեշտ ծամվող։ 

Պոպուլիստի «ժողովուրդը» չունի կոնկրետ դեմք, հասցե, անուն-ազգանուն, հեռախոսի համար։ Նա ընդհանրական այն պողոսն է, ով երբ պետք է՝ վարչապետ է, ընդ որում՝ երեք միլիոն վարչապետ։ Երբ պետք չէ՝ «ժողովուրդը» տեղում տրանսֆորմացվում է դասալիքի, անթասիբի, պատի տակ վնգստացողի, դավաճանի։ Պոպուլիստի ողջ ենթագիտակցությունը մեկ բանի վրա է աշխատում՝ էսօր ինչպես մանիպուլացնի իր փայ ժողովրդին, որին հարնային սլենգում այլևս քնքշաբար «ժեխ» են ասում։ Բայց նույն այդ պոպուլիստը իր հրաժարականը պահանջող ժողովրդի կողքով անցնում է զրահապատ մեքենայով ու «մագազինը» լիցքավորած և ժողովրդի դեմքին բաց պահած բաց հրազենով։


Պոպուլիստի համար «ժողովուրդը» նաև գույն ունի՝ իր փայ ժողովուրդը սպիտակ է, իսկ էն ժողովուրդը, որն ասում է՝ դավաճանը, հայրենիք հանձնածը, կիրթ թուրքի հետ լիֆտում Շուշին վաճառածը պիտի հեռանա՝ էդ ժողովրդի գույնը սևն է։ Պոպուլիստի համար իր հրաժարականը պահանջող երկու կաթողիկոսները, կուսակցությունները, անհատ մտավորականները, ԵՊՀ-ն ու ԳԱԱ-ն, սահմանամերձ համայնքների ղեկավարները ժողովուրդ չեն։ Պոպուլիստի համար «ժողովուրդը» Ջաբրայիլը Քարվաճառից չտարբերողն է, «գլենդել նա դանու-ի» մանիկյուրշիցան է, ով «ջրվեժ» չոլկայով լատինատառ հայհոյանք է գրում։ Պոպուլիստի համար «ժողովուրդն» իր ընտանեկան և կուսակցական ֆեյքերն են, որոնց «քշողները» հավասարապես դատվելու են պետական դավաճանության համար։ 

Բայց պոպուլիստը մի բան չի հաշվարկել՝ նա հանձնել է Արցախը, մեզ զրկել է հայրենիքից, հազարավոր պայծառ տղաների տարել է երաշխավորված մահվան, որովհետև վախեցել է, որ իր փայ «ժողովուրդը» իրեն կասի «դավաճան»։ Ես առաջարկելու եմ Քրեական օրենսգրքում պատերազմի ժամանակ հայրենիքի դավաճանության համար վերականգնել մահապատիժը։ 

Դա, վստահաբար, արդար կլինի։ Հետո արդեն թող դատարանը որոշի՝ Արցախը հանձնվել է անմեղսունակությա՞ն, թե դավաճանության արդյունքում։ Միևնույն է՝ հեռանալու ես։ Հանկարծ չշշկռվես»:

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/891594138327645?cft[0]=AZXzBQYiFwN4fx3K9I2kMCF98lNI0A9SR9nxbv6CZGkcSeNKl7i64hX35qIBYVQBlpA_NXG1nTEmgcTni4NP8742LSctbG3iRW1Tqu_0JfYwL8SKblT1HgB5E0P975BIKwA&tn=%2CO%2CP-R

96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից

enzuza

Շուշան Պետրոսյանը ևս պահանջում է կալանքից ազատել Քոչարյանին

enzuza

ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

enzuza