Առողջապահություն Հայաստան

Եթե դուրս եք գալու տանից՝ պետք է ունենաք անձը հաստատող փաստաթուղթ, և բացատրություն, թե ուր եք գնում

Այսօրվանից առնվազն 1 շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքներ դադարեցվելու են եւ թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը եւ որ կարեւոր է՝ մարկանց միայն կենսական կարեւոր տեղաշարժը:

Երևանի արտադրամասի ճյուղը, հնարավոր է, մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի  այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է 1 շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել։ Ըստ այդմ՝ այսօրանից առնվազն 1 շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է, և թույլատրվելու է միայն կենսկան անհրաժեշտ կազմակերպություների գործունեցությունը։

Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ դա պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման:

Տանից դուրս գալուց պարտադիր պետք է լրացնել այս թերթիկը (կարող եք նաև սովորական թղթի վրա ձեռագիր գրել, պարտադիր չէ տպել),…

Опубліковано Zona Positive Вівторок, 24 березня 2020 р.

Ինչ վերաբերում է կենսական անհրաժեշտ գործունեությունների տեղաշարժերի ցանկերին, պարետատունը դրանք արդեն հրապարակել է:

Այսօրվանից մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը եւ մեր քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել դեղատուն, խանութ ու բանկեր: Բայց ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայնգնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգ ծառայություններ:

Այս ամիս թոշակառուներն իրենց թոշակները ստանալու համար կարիք չեն ունենա գնալ փոստային բաժանմունքներ, նրանք թոշակները կստանան առձեռն՝ իրենց բնակարաններում, «Հայփոստի» շրջիկ խմբերի կողմից: Նաեւ սահմանվել է, որ բոլոր խանութները, դեղատները, բանկերը առավոտյան 10-12-ը կսպասարկեն միայն 65-ից բարձր տարիք ունեցող մեր քաղաքացիներին»,– ասաց նա:

Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլեւ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Опубліковано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вівторок, 24 березня 2020 р.

Փաշինյանը կոչ արեց երկու հոգուց ավել չհավաքվել անգամ բակերում, զրուցարաններում կամ թաղերում: Տանը մնալու ժամանակ պահպանել հակահամաճարակային հիգիենայի կանոնները եւ հետեւել Առողջապահության նախարարության հրահանգներին:

Հրաժարական է տվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը

enzuza

Պարետի նոր որոշմամբ թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել․ վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը

enzuza

Նոր Նորքի տուն–ինտերնատի երկու տարեց է մահացել. մեկի մահվան պատճառը կորոնավիրուսն է

enzuza