Առողջապահություն Հայաստան Հասարակություն

Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածանքով

Civilnet.am — Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Շանթ հեռուստաընկերության եթերում ներկայացրել է աշխատանքները, որոնք ձեռնարկվում են նոր կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

«Մենք ժամանող մարդկանց ոչ միայն ջերմությունն ենք ստուգում: Հեռահար ջերմաչափման գործիքներից զատ՝ արտաքին զննություն է անցկացվում: Կարող է ջերմություն չունենա կամ դիտավորյալ դեղ խմած լինի, որ իջնի, բայց ախտանիշներ լինում են: Ակնհայտ ախտանիշները հնարավոր է ճանաչել»,- ասել է Ավագյանը:

Ըստ նրա՝ այլ միջոցառումներ ևս ձեռնարկվում են։

«Մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի հետ, երբ գիտենք, որ վտանգավոր երկրներից ժամանող ուղևորներ ենք ունենալու, նախօրոք իրենց մասով լրացվում են հասցեական քարտեր: Մենք արդեն 1 271 հասցեական քարտ ենք լրացրել հունվարի 24-ից, որոնցից 36-ը հոսպիտալացվել են սահմանային հսկիչ կետերից․ մեծ մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանից, երկրորդ տեղում Բագրատաշենն է»,- ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:

Ինչ վերաբերում է Մեղրիի անցակետին, ապա այնտեղից հոսպիտալացման ընդամենը մեկ դեպք է գրանցվել: ՀՀ քաղաքացի է, առևտրական է եղել, ԲԿ-ում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված չէ:

Ավելի վաղ, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտարարել էր, որ Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են գրիպի թեթև ախտանշաններ։ Ըստ նրա, բոլորն էլ կորոնավիրուսի դեմ թեստավորվել են, և արդյունքները բացասական են եղել:

Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 6 մարդ, նոր վարակակիրների թիվը 736 է

enzuza

Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանի բողոքը

enzuza

Մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ վարակվել են կորոնավիրուսով. Արսեն Թորոսյան

enzuza