Առողջապահություն Հայաստան

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացին

Azatutyun.am — Կորոնավիրուսով վարակված 72-ամյա քաղաքացին մահացել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը», – գրել է նա։

Նիկողոսյանը նշել է, որ պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի: 36 պացիենտ ունի թոքաբորբ, 18-ը ապաքինվել է:

Հիշեցնենք, որ խստացվել է մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը երկրում. սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Բացառություն են կազմելու պարետի որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերը, օրինակ` այցելություններ մթերային խանութներ, դեղատներ, խնամքի կարիք ունեցող անձանց, հոգեհանգստի արարողություններ:

Դուրս կարելի է գալ նաև օրական մեկ անգամ միայնակ` սպորտով զբաղվելու համար: Անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի, ներառյալ վարորդի տեղափոխումը: Ցանկացած անձ յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց առաջ պարտավոր է լրացնել արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժի թերթիկ:

Կորոնավիրուսի կասկածով 32 քաղաքացիներին մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում

enzuza

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. այն գերազանցել է 95 հազարը

enzuza

Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի ընտանիքում կորոնավիրուս է հաստատվել, նա շփվել է խմբի 15 երեխայի հետ

enzuza