Առողջապահություն Հայաստան Հասարակություն

Հայաստանում 93, 90 և 88 տարեկան կանայք ու 86-ամյա մի տղամարդ հաղթահարել են կորոնավիրուսը ու տուն գնացել

Factor.am — Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել. տեղեկանում ենք հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են: Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է:

Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին:

Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:

Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և Կոտայքի մարզում

enzuza

Եսայան եղբայրները գնում են «Բիլայնը»

enzuza

Փաշինյան․ «Մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի»

enzuza