Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Երեխաներ Կրթություն Հայաստան Քաղաքական

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը կմեկնարկի մարտի 2-ից | panarmenian.net

Panarmenian.net — Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ դպրոցները 1 շաբաթով կփակվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդպիսով գարնանային արձակուրդը նախատեսվածից 1 շաբաթ ավելի շուտ կմեկնարկի:

Իր հերթին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ արձակուրդները կմեկնարկեն մարտի 2-ին ու կտևեն մինչև մարտի 8-ը ներառյալ:

Նրա խոսքով, որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։

«Դա թույլ կտա թոթափել լարված իրավիճակը։ Խոսքը նախադպրոցական ուսումնական հաստատությունների, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների և բուհերի մասին է»,- նշել է Հարությունյանը։ Ավելի վաղ Հարությունյանը հայտարարել էր, որ ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության հարցը կառույցի ուշադրության կենտրոնում է:

Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։

Նա ինքն էր դիմել բժշկի, վիճակը, ըստ վարչապետի, լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, ա ջրիվելի ուշ ջերմությունն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica