Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Կրոն Քաղաքական Քրեական

Օֆշորային սկանդալի հետքերով. ԱԱԾ-ն մեղադրա՞նք է առաջադրել Կճոյանին

Հայկական Ժամանակ — Մեր տեղեկություններով, ԱԱԾ-ում քննվող օֆշորի գործով մեղադրյալը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նրանից, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգին: Կճոյանի անունը դեռեւս տարիներ առաջ կապվում էր օֆշորային հայտնի սկանդալի գործի հետ:

Այս գործով արդեն իսկ ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկն է:

Ըստ ԱԱԾ-ի քիչ առաջ տարածած հաղորդագրության՝  Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդը  2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է,-հեղ.) հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանում վերամշակելու և վաճառքի հանելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին ներդրում կատարել։

Այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11.442.068.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3.664.175.000 ՀՀ դրամին համարժեք 9 միլիոն ԱՄՆ դոլար և 361.500.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկային միջոցներ` մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը:

Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոսով բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013 թվականի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica