Հայաստան Հասարակություն

Վերնիսաժում դիմակներ են վաճառվում հայկական, ավանդական նռան պատկերով

Հայկական Ժամանակ — Նոր կորոնավիրուսի՝ COVOD-19-ի անկանխատեսելի ընթացքով այս տարածումը մարդկանց շրջանում ոչ միայն խուճապ է առաջացնում, այլեւ երեւակայության թռիչքի առիթ դառնում, մղում ստեղծագործելու, հումորների ու կատակների:

Երեւանի Վերնիսաժի զանազան ու զարմանազան ապրանքատեսակների ու արվեստի հասնող գործերի շարքում հայտնվել է եւս մեկը՝ վերջին օրերին խիստ արդիական ու պահանջարկ ունեցող: Տաղավարներից մեկում սկսել են նաեւ դիմակ վաճառել՝ հայկական կամ հայկական համարվող զարդանախշերով:

Վաճառողն ինքն էլ կրում է այն: Վերնիսաժի այցելուն նախ նրա մեծ ու կարմիր նռան նկարով դիմակն է նկատում, հետո պարզում, որ դրանից նաեւ վաճառքում կա: Մի քիչ տարակուսած հարցին, թե դա վարակից չի պաշտպանի, վաճառող Թորոսը դիմակի տակից մոտավորապես այսպիսի արձագանք է տալիս՝ «է, հա, ո՞ւմ պարզ չէ»:

Հաստատում է, որ դիմակն այդտեղ է հայտնվել, որովհետեւ վերջին շրջանում նորաձեւ է, իսկ ինքն էլ այն կրում է գովազդելու նպատակով: Վտահեցրեց, որ կարպետի կտոր հիշեցնող նախշավոր այդ դիմակը գնորդ ունենում է: Արժե հազար դրամ: Ի դեպ, վերջին շրջանում դեղատներում դիմակների խիստ սղության պայմաններում շատերն են սկսել տնայնագործ դիմակներ պատրաստել ու առաջարկել կորոնավիրուսից տագնապած քաղաքացիներին:

Կռվի ժամանակ գնչուն երեխային խփում է տղամարդու գլխին (տեսանյութ)

enzuza

Թարմացում, մայիսի 30. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք և 7 նոր մահ

enzuza

Մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը. նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն. «Ժողովուրդ»

enzuza