Zona Live | Լրատվական, ժամանցային և հումորային կայք
Աշխարհում Առողջապահություն Իրան

Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել

24news.am — Մահացել է կորոնավիրուսով վարակված Մեջլիսի պատգամավորներից մեկը։ Այս մասին հայտնում է Independent.co.uk-ը՝ հղում անելով Իրանի պետական լրատվամիջոցների տարածած հայտարարությանը։

Տեղեկության համաձայն՝ Մոհամմադ Ալի Ռազմանի Դաստակ անունով պատգամավորի մոտ կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։

Նշնեք, որ ավելի աղ երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսով է վարակված Մեջլիսի 5 պատգամավոր։ Խորհրդարանի աշխատանքը դադարեցվել էր։

Իրանի պաշտոնական վիճակագրության՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 593-ի, մահացածները՝ 43-ի, բուժվածներինը՝ 123-ի: Մինչդեռ BBC-ն հայտնել էր, որ Իրանը թաքցնում է կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը։ Ըստ աղբյուրի՝ այն հրապարակվածից 6 անգամ շատ է։ 

Կարդացեք նաև

Loading...
Yandex.Metrica