Իրանի մայրաքաղաք Թեհրանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, որում 180 ուղևոր կար. ըստ «Tasnim» գործակալության` այն կործանվել է Թեհրանի միջազգային օդանավակայանից դուրս գալուց հետո` «տեխնիկական խնդիրների» պատճառով
Ըստ օդանավակայանի ղեկավարի` ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից թռնելուց քիչ անց։ Reuters-ի փոխանցմամբ` խոսքը Boeing 737-ի մասին է։
Ինքնաթիռի վթարի պատճառը եղել է շարժիչի բռնկումը: Այս մասին իրանական «Irna» լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի օդանավակայանի պաշտոնական ներկայացուցիչը:
Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են՝ 167 ուղեւոր եւ անձնակազմի 13 անդամ:
Հետևեք մեզ նաև մեր Telegram ալիքում: