«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Աննա Հակոբյանի գրառմանը՝ իրենց դստեր խաղալիքներն Արցախ ուղարկելու մասին։

«Տիկին Էռատոյին ի պատասխան 4 հարց միայն.
- Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր Տարվա նվեր խոստացած հայրերին․․․
- Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը․․․
- Իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել․․․
- Իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում․․․
Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու․․․
Դե՝ ասեք, ասեք, ասեք․․․ Դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային»: